Աֆղանստանում մինչև 5 տարեկան երեխաների մեծ մասը մահանում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65988-Աֆղանստանում_մինչև_5_տարեկան_երեխաների_մեծ_մասը_մահանում_են
Թեև Աֆղանստանում մանկական մահացության ցուցանիշը վերջին տասնամյակում շարունակում է նվազել ,բայց աշխարհի մյուս երկրների համեմատությամբ, այս երկրում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերն ավելի շատ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 07:33 Asia/Tehran
  • Աֆղանստանում  մինչև 5  տարեկան երեխաների մեծ մասը մահանում են

Թեև Աֆղանստանում մանկական մահացության ցուցանիշը վերջին տասնամյակում շարունակում է նվազել ,բայց աշխարհի մյուս երկրների համեմատությամբ, այս երկրում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերն ավելի շատ են:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է մի զեկույց, որի համաձայն` Աֆղանստանը, Բանգլադեշը և Մալավին գլխավորում են այն երկրների ցուցակը,որտեղ գրանցվել են մինչև հինգ տարեկան երեխաների մահացության դեպքերը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել է,որ եթե մանկական մահացությունը ավելի արագ կերպով չկրճատվի, ապա մինչև 2030թ.-ը, քիչ զարգացած երկրներում  գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը: 

Աֆղանստանում առողջապահական ու բժշկական  հնարավորությունների պակասը, և զավթիչների ու ահաբեկչական խմբավորումների ,այդ թվում ԻԼԻՊ-ի հրահրած պատերազմն ու բախումները համարվում են այդ երկրում մանկական մահացության գլխավոր պատճառները: