Մոնաֆեղին խմբավորման նստաշրջանին մասնակցած Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների մասին հետաքննություն կանցկացվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66228-Մոնաֆեղին_խմբավորման_նստաշրջանին_մասնակցած_Եգիպտոսի_խորհրդարանի_պատգամավորների_մասին_հետաքննություն_կանցկացվի
Եգիպտոսի խորհրդարանի նախագահը հրահանգել է հետաքննություն իրականացնել այդ երկրի խորհրդարանի 5 պատգամավորների առանց թույլտվության Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստին մասնակցելու շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2017 07:31 Asia/Tehran
  • Մոնաֆեղին խմբավորման նստաշրջանին մասնակցած Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորների մասին հետաքննություն կանցկացվի

Եգիպտոսի խորհրդարանի նախագահը հրահանգել է հետաքննություն իրականացնել այդ երկրի խորհրդարանի 5 պատգամավորների առանց թույլտվության Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նիստին մասնակցելու շուրջ:

Եգիպտոսի «Ալ-Ահրամ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Եգիպտոսի խորհրդարանի նախագահ Ալի Աբդոլաըլը կիրակի օրը խորհրդարանի էթիկայի հանձնախմբին հրահանգել է խորհրդարանական էթիկայի սկզբունքները չհարգելու կապակցությամբ հետաքննություն իրականացնել Եգիպտոսի խորհրդարանի 5 պատգամավորների՝ առանց թույլտվության Մոնաֆեղին խմբավորման տարեկան համագումարին մասնակցելու շուրջ և օրենքը խախտողների հանդեպ օրինական քայլ ձեռնարկել:

Ալի Աբդոլաըլը նշել է, որ Եգիպտոսի խորհրդարանը դեմ է եղել հակաիրանական համագումարին իր պատգամավորների մասնակցությանը և շաբաթ երեկոյան օրինախախտ պատգամավորների գործը փոխանցել է խորհրդարանի էթիկայի հանձնախմբին:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման համագումարն ԱՄՆ-ի ու Արաբիայի ներկայացուցիչների և տարածաշրջանում ահաբեկիչների պարագլուխների մասնակցությամբ, շաբաթ օրը գումարվեց Փարիզի մերձակա «Վիլփոնթ»-ի տարածքում: