Կանգնեցրե՛ք Թուրքիային. Սիրիայի քրդերն օգնություն են խնդրել ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66266-Կանգնեցրե_ք_Թուրքիային._Սիրիայի_քրդերն_օգնություն_են_խնդրել_ԱՄՆ_ից
Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմն ԱՄՆ-ից օգնություն է խնդրել թուրքական ԶՈւ-ի հարձակումները զսպելու համար, գրում է թուրքական haberler.com կայքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2017 17:34 Asia/Tehran
  • Կանգնեցրե՛ք Թուրքիային. Սիրիայի քրդերն օգնություն են խնդրել ԱՄՆ-ից

Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմն ԱՄՆ-ից օգնություն է խնդրել թուրքական ԶՈւ-ի հարձակումները զսպելու համար, գրում է թուրքական haberler.com կայքը:

«Կանգնեցրե՛ք Թուրքիային», - ասել է Մուսլիմը՝ խոսելով քրդական դիրքերի վրա թուրքական ԶՈւ-ի վերջին հարձակումների մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծության է ենթարկել սիրիական Աֆրին շրջանը, որը գտնվում է քրդական ուժերի հսկողության տակ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մուսլիմը Թուրքիայի դեմ անհրաժեշտ զսպող քայլեր ձեռնարկելու համար դիմել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների 18 մարտիկ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատներին զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:

Tert.am