Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ այդ երկրում խոլերայով հիվանդների թիվը հասել է 377 հազարի իսկ զոհերի թիվը 847-ի:
Կիրակի օրը «Ալ Ալամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, քննադատելով Եմենի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշումը, Եմենի Առողջապահության նախարարության խոսնակ Աբդոլհեքիմ Ալ Քահլանին ասել է.«Եմենում խոլերայի համաճարակի տարածման և ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրությունը և երկրները թույլ դիրքորոշմամբ են հանդես եկել»:
Վերջին հաղորդումների համաձայն՝ միջազգային հանրությունը մինչ այժմ Եմենի ժողովրդի կարիք ունեցած օգնության մոտ 25 տոկոսն է ապահովել: Այդ օգնությունները հաշվվում են ավելի քան 200 միլիոն դոլար:
Ավելի վաղ , Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է,որ օրական հինգ հազար եմենցի վարակվում է խոլերայով: Հիվանդների 41 տոկոսը 15 տարին չբոլորած երեխաներն են կազմում:
Նշվում է,որ խոլերայի համաճարակի զոհերի մեկ երրորդը 60 տարեկանից բարձր տարիքի անձինք են:
Համաշխարհային Կարմիր խաչի փորձագետները կանխատեսել են,որ մինչև 2017 թվականի ավարտը խոլերայով հիվանդների թիվը կկրկնապատկվի Եմենում: