Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68132-Եգիպտոսի_նախագահը_հաստատակամ_է_Կատարի_շրջափակումը_շարունակելու_հարցում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 25, 2017 14:22 Asia/Tehran
  • Եգիպտոսի նախագահը հաստատակամ է Կատարի շրջափակումը շարունակելու հարցում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ իր կառավարությունը չի դադարեցնելու Կատարի շրջափակումը՝ անկախ ճգնաժամի դադարեցմանն ուղղված այլ երկրների ջանքերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եգիպտոսը պահպանելու է իր դիրքորոշումը և այս հարցում զիջումների չի գնալու: Մեր համառությունը, մեր դիրքորոշումը և այս շրջափակումն ինքնին ճնշում են»,- հայտարարել է աս-Սիսին:

Հիշեցնենք,որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Եգիպտոսը հունիսի սկզբին հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ մեղադրելով այդ երկրին ահաբեկչությանն աջակցելու, իրենց ներքին գործերին միջամտելու համար: Այս երեք երկրներին ավելի ուշ միացան նաև այլ երկրներ:

Կատարի էմիրը հուլիսի 22-ին ստեղծված ճգնաժամի մասին հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իրենք պատրաստ են երկխոսության այն պայմանով, որ ոչ ոք չի խառնվի երկրի ներքին գործերին ու չի փորձի պայմաններ թելադրել:  

lratvakan.am/