Իրաքի քրիստոնյաները դեմ են Քուրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69010-Իրաքի_քրիստոնյաները_դեմ_են_Քուրդստանի_անկախության_մասին_հանրաքվեի_անցկացմանը
Բաբելցիների քրիստոնյա գումարտակների հրամանատար Ռիան Քելդանին մերժել է Իրաքի Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարեզանիի հրավերը Արբիլ այցելության և իր հետ հանդիպելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2017 13:18 Asia/Tehran
  • Իրաքի քրիստոնյաները դեմ են Քուրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը

Բաբելցիների քրիստոնյա գումարտակների հրամանատար Ռիան Քելդանին մերժել է Իրաքի Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարեզանիի հրավերը Արբիլ այցելության և իր հետ հանդիպելու կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մասուդ Բարեզանիի հրավերը մերժելու պատճառը հայտարարվել է այն, որ Իրաքի քրիստոնյաները չեն ցանկանում Քուրդստանի տարածքն անջատվի այդ երկրից:

Նա նշել է, որ խնդիրների կարգավորման համար Արբիլը պետք է բանակցի իրաքցի պաշտոնատարների հետ և ոչ թե իր կամքը պարտադրի Իրաքի ժողովրդին ու կառավարությանը:

2017թ. հունիսի 7-ին, Մաուդ Բարեզանիի հետ նիստում, Իրաքի Քուրդստանի տարածքի կուսակցությունները համաձայնություն են հայտնել սեպտեմբերի 25-ին այդ տարածքի անկախության մասին հանրաքվեի անցկացման կապակցությամբ: