Ալ-Էբադի.«Իրաքի կառավարությունը չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի ուժերին»
Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքի կառավարությունը երբեք չի լուծարելու Հաշդ Ալ-Շաաբի կոչվող ժողովրդական ուժերին»:
Շաբաթ օրը Բաղդադում կայացած մի միջոցառման ընթացքում Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքի ժողովրդական ուժերը աշխատում են կառավարության և Նաջաֆի կրոնական կենտրոնի հրամանատարության ներքո և երբեք չեն լուծարվելու»:
َԱսելով, որ շուտով ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Իրաքի տարածքները կազատագրվեն Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Իրաքի զինված ուժերը պատրաստ են ազատագրել Թալաֆարի տարածքը»:
2016 թ.-ի նոյեմբերի 26-ին Իրաքի պառլամենտը ձայների մեծամասնությամբ հաստատեց Հաշդ Ալ-Շաբիին Իրաքի բանակի մի մասը կազմելու նախագիծը:
2014 թ.-ի հունիսի 10-ին ԻԼԻՊի կողմից Մոսուլը օկուպացվելուց հետո Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սիսթանիի հրամանով կազմավորվեց Հաշդ Ալ-Շաաբի Իրաքի ժողովրդական ուժերը: