ԱՄՆն Իրաքի հյուսիսում նոր ռազմակայան է կառուցում
Օգոստոս 10, 2017 05:11 Asia/Tehran
Իրաքի հյուսիսում գտնվող ԹալԱֆար քաղաքի մոտակայքում ԱՄՆ պատրաստվում է նոր ռազմակայան հիմնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով ՏԱՍՍը, ԹալԱֆար քաղաքն արդեն երեք տարի է, ինչ վերահսկվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական Խմբավորման կողմից:
Ռազմակայանի ստեղծումը հիմնականում պայմանավորված է ահաբեկիչներից ԹալԱֆարի ազատագրման և Իրաքի հյուսիսում ԻՊի դեմ պայքարի ծավալման նպատակով: Ռազմակայանի կառուցումը կիսով չափ ավարտված է: Արդեն իսկ տեղակայված են որոշակի զրահատեխնիկա և ռազմական փորձագետներ: Ներկայումս ընթանում են թռիչքուղու շինարարության աշխատանքները:
armenpress.am
Պիտակ