Ալե Խալիֆայի զորայինները Ալ-Դերազ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69566-Ալե_Խալիֆայի_զորայինները_Ալ_Դերազ_շրջանում_արգելել_են_ուրբաթօրյա_աղոթքի_անցկացումը
56-րդ հաջորդական շաբաթվա համար Ալե Խալիֆայի ռեժիմի զորայիննները Ալ-Դերազ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 14:39 Asia/Tehran
  • Ալե Խալիֆայի զորայինները Ալ-Դերազ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքի անցկացումը

56-րդ հաջորդական շաբաթվա համար Ալե Խալիֆայի ռեժիմի զորայիննները Ալ-Դերազ շրջանում արգելել են ուրբաթօրյա աղոթքի անցկացումը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ, սոցիալական ցանցերի ակտիվիստները տարածել են մի տարի առաջ արված լուսանկարներ, որտեղ պատկերված են Ալ-Դերազ շրջանի ուրբաթօրյա աղոթքի մասնակիցները: Ավելի քան մեկ տարի է ինչ այդ շրջանը պաշարված է Ալե Խալիֆայի զորայինների կողմից:

2016թ. հուլիս ամսից ի վեր Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի արևմտյան Ալ-Դերազ շրջանը արգելված տարածք է հայտարարվել Ալե Խալիֆայի կողմից: Ալ-Դերազը բահրեյցի հանրահայտ շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի բնակության վայրն է:

Փողերի լվացման և կառավարության ընդդիմության անհիմն մեղադրանքներով Բահերյնի դատարանը նախ զրկելով քաղաքացիության իրավունքից Շեյխ Իսա Ղասեմին դատապարտել է մեկ տարված ազատազրկման և 265 հազար դոլարին համարժեք 100 հազար եմենական դինար տուգանքի վճարման: