Իսրայելը սպանում է Գազայի հիվանդներին
Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի հիվանդներին արգելում է բուժվելու նպատակով Գազայի տարածքից հեռանալ և այդպիսով նրանց մահվան պատճառ է դառնում:
Սիոնիստական Հա-Արեց օրաթերթը գրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, Իսրայելը հետաձգում է բուժման նպատակով Գազայից դուրս գտնվող հիվանդանոցներ փոխադրվելու մասին պաղեստինցիների դիմումներից շուրջ կեսին ընթացք տալը, ինչի հետևանով շատերը մահանում են:
Հա-Արեցի զեկույցում ասված է, Գազայից դուրս փոխադրվելու դիմում ներկայացրած հիվանդների շարքում կան 18 տարին չբոլորած 255 երեխաներ և 60 տարեկանից բարձր 141 տարեցներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդման համաձայն, բուժման նպատակով Գազայից դուրս փոխադրվելու մասին հիվանդների դիմումների հետ Իսրայելի համաձայնությունը 2012 թվականի շուրջ 93 տոկոսից 2016 թվականին կազմում է 62 տոկոս:
Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Գազայում մահացու հիվանդների թիվը 3-4 հազար է, որոնց մեջ կան նաև երեխաներ: