ՅՈՒՆԻՍԵՖ-ը տվյալներ է հրապարակել Եմենում զոհված երեխաների կապակցությամբ
Եմենում ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է.«Այդ երկրի վրա սաուդցիների հարձակումների մեկնարկից ի վեր, զոհվել է ավելի քան 1700 երեխա»:
Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մարիցել Ռիլանոն անդրադարձել է Եմենում 1700 երեխաների զոհվելու և 3000-ի վիրավորման փաստին, ասելով. «Վերջին երկու ամիսներին գրանցված թվերի համաձայն, Եմենում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է 38 երեխա»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի կարծիքով, մանուկների սպանությունը հնարավոր կլինի միմիայն բախումներին վերջ դնելով: «Մեծ թվով երեխաներ ու խաղաղ բնակիչներ ճգնաժամային գոտիներում հայտնվել են պաշարման մեջ»-ասել է նա:
Ռիլանոն հավաստել է.«Խաղաղ բնակիչներին օգնելու և փրկարարական ծառայություններ հասցնելու համար բազմաթիվ խնդիրներ կան»:
Անդրադառնալով Եմենում ավելի քան կես միլիոն երեխաների խոլերայով վարակվելու հանգամանքին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը կարևորել է ՄԱԿ-ի կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների կողմից հիվանդության տարածման դեմ պայքարի անհրաժեշտությունը: