Չնայած հակառակությունների մեծ ալիքին, Բարզանին պնդում է անցկացնել Քուրդստանի անկախության հանրաքվեն
Իրաքի Քուդստանի անկախության հանրաքվեի անցկացման հարցում հաշվի չառնելով ազգային, տարածաշրջանային ու միջազգային անհամաձայնությունները, այդ շրջանի ղեկավար Բարզանին մի մի անգամ ևս ընդգծել է ճշտված թվականին հանրաքվել անցկացման անհրաժեշտությունը:
Հղում անելով եգիպտական «Ալ-Յոմ Ալ-Սաբեե» օրաթերթին, ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ Իրաքի Քուրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ասել է.«Հանրաքվեի անցկացման որոշումից հրաժարվելը ընդունելի չէ և հանրաքվեի համար ճշտված ժամկետը վերջնական է»:
Ալ-Ջեզիրե լրատվական կայքում սիրիացի լրագրող Խորշիդ Դելին գրել է.«Հանրաքվեի անցկացման հարցում Բարզանիի պնդումները հատկապես այն բանից հետո, երբ Թեհրանն ու Անկարան դեմ են հանդես եկել այդ քայլին, բազամաթիվ հարցեր են առաջացնում այդ շրջանին սպառնացող մարտահրավերների մասին»:
Արաբական աղբյուրները հաղորդել են.«Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի հետաձգման հարցով, քուրդ ղեկավարների ու քաղաքական գործիչների մեջ սեղմ բանանկցություններ են ընթանում»: