Իրաքում ահաբեկիչները հարձակվել են էլեկտրակայանի վրա. 15 զոհ կա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71213-Իրաքում_ահաբեկիչները_հարձակվել_են_էլեկտրակայանի_վրա._15_զոհ_կա
Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Սամարրա քաղաքի էլեկտրակայանի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 17:32 Asia/Tehran
  • Իրաքում ահաբեկիչները հարձակվել են էլեկտրակայանի վրա. 15 զոհ կա

Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Սամարրա քաղաքի էլեկտրակայանի վրա:

Արդյունքում 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողները, 9 վիրավոր կա: Այս մասին գրում է Սինհուան:

Նահանգի ոստիկանության աղբյուրի տեղեկացմամբ՝ հարձակվողները 7-ն են եղել: Բոլորն էլ ոչնչացվել են: Հարձակման ընթացքում անվտանգության ուժերի 2 աշխատակից եւ էլեկտրակայանի 6 աշխատակից է զոհվել:

Աղբյուրի խոսքով՝ անվտանգության ուժերին հաջողվել է լիարժեք վերահսկողություն հաստատել էլեկտրակայանի նկատմամբ:

News.am