Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71372-Իրաքյան_Քուրդիստանում_մեկնարկել_է_անկախության_հարցով_հանրաքվեի_նախընտրական_քարոզարշավը
Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 07:24 Asia/Tehran
  • Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը

Իրաքյան Քուրդիստանում արդեն մեկնարկել է անկախության հարցով հանրաքվեի նախընտրական քարոզարշավը, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:

Հիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:Նախընտրական քարոզարշավը կտևի ուղիղ 18 օր և կավարտվի սեպտեմբերի 22-ին: Նշվում է, որ Իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող, երկրի տարածքում կգործի շուրջ 46.000 ընտրատեղամաս:Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ:

tert.am