ԱԽ-ում Սիոնիստական ռեժիմի անդամակցության դեմ կոմիտե է ձևավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71807-ԱԽ_ում_Սիոնիստական_ռեժիմի_անդամակցության_դեմ_կոմիտե_է_ձևավորվել
Եգիպտոսում Պաղեստինի դեսպանը և Արաբական երկրների Լիգայում նրա մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է Անվտանգության խորհրդում՝ Իսրայելի անդամակցության դեմ հնգակողմ կոմիտեի ձևավորման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2017 14:17 Asia/Tehran
  • ԱԽ-ում Սիոնիստական ռեժիմի անդամակցության դեմ կոմիտե է ձևավորվել

Եգիպտոսում Պաղեստինի դեսպանը և Արաբական երկրների Լիգայում նրա մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է Անվտանգության խորհրդում՝ Իսրայելի անդամակցության դեմ հնգակողմ կոմիտեի ձևավորման մասին:

«Ալ-Յոմ Ալ-Սաբեը» կայքի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Պաղեստինի դեսպան  Ջամալ Ալ-Շուբակին ասել է .«Արաբական երկրների Լիգայի խորհուրդը ՝ մշտական ներկայացուցիչների մակարդակում իր հերթական նիստում, համաձայնել է 2019-2020 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ-մշտական անդամի կարգավիճակ ստանալու համար Սիոնիստական ռեժիմի ջանքերի դեմ կոմիտեի ձևավորմանը:

«Հնգակողմ կոմիտեի կազմում են Արաբական նիստը նախագահող երկիրը, նախարարական նիստի նախագահը, Պաղեստինը, Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին և Եգիպտոսը որպես ԱԽ-ի միակ արաբական անդամ».ավելացրել է Ալ-Շուբակին:

Դա այն դեպքում, երբ շարժում է ձևավորվել աֆրիկա-իսրայելական նիստի գումարումը կանխելու համար: Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի այդ նիստի միջոցով մեծացնել Աֆրիկայում իր ներկայությունը: