Իրանի փորձագիտական պատվիրակությունն Աստանա է մեկնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71919-Իրանի_փորձագիտական_պատվիրակությունն_Աստանա_է_մեկնել
Իրանի փորձագիտական պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է մեկնել ՝ Սիրիայի խաղաղության բանակցությունների 6-րդ փուլին մասնակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 07:51 Asia/Tehran
  • Իրանի փորձագիտական պատվիրակությունն Աստանա է մեկնել

Իրանի փորձագիտական պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է մեկնել ՝ Սիրիայի խաղաղության բանակցությունների 6-րդ փուլին մասնակցելու նպատակով:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Իրանի փորձագիտական պատվիրակությունը չորեքշաբթի օրվանից սկսելու է Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ իր երկկողմ և եռակողմ հանդիպումները:

Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված փորձագիտական բանակցությունները շարունակվելու են հինգշաբթի օրը և ուրբաթ օրվա գլխավոր նիստում:

Իրանական պատվիրակության ղեկավար, արաբա-աֆրիկյան երկրների հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալ  Հոսեյն Ջաբերի Անսարին, հինգշաբթի օրը Ղազախստան է մեկնելու:

Առ այսօր Աստանայում կայացել են գերագույն մակարդակի հինգ բանակցական փուլեր , որին մասնակցել են Սիրիայի կառավարության, համապարփակ հրադադարն ընդունող զինյալ ընդդիմադիրների , նաև որպես Սիրիայում խաղաղության երաշխավոր երկրներ ՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները: