Իսրայելն աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71931-Իսրայելն_աջակցություն_է_հայտնել_Իրաքյան_Քրդստանի_անկախանալու_ձգտմանը
Իսրայելն Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի նախօրեին աջակցություն է հայտնել քրդերի՝ սեփական պետություն ստեղծելու ձգտումներին: Ինչպես փախանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 11:27 Asia/Tehran
  • Իսրայելն աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտմանը

Իսրայելն Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի նախօրեին աջակցություն է հայտնել քրդերի՝ սեփական պետություն ստեղծելու ձգտումներին: Ինչպես փախանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Նշենք, որ Իսրայելի վարչապետի այս հայտարարությունն արվել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում նախատեսված հանրաքվեի նկատմամբ  տարածաշրջանի երկրների խիստ բացասական վերաբերմունքի ֆոնին:

Միևնույն ժամանակ Նեթանյահույի հայտարարությունում ընդգծվում է, որ Իսրայելը հանդես է գալիս Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ և այն համարում է ահաբեկչական:

armedia.am