Ալ-Էբադին զգուշացրել է Արբիլին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72225-Ալ_Էբադին_զգուշացրել_է_Արբիլին
Իրաքի վարչապետն այդ երկրի Քուրդստանի տարածքի պաշտոնատարներին զգուշացրել է, որ եթե այդ տարածքի անջատման հանրաքվեն Իրաքում խռովությունների պատճառ դառնա, դիմելու է ռազմական ուժի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 02:10 Asia/Tehran
  • Ալ-Էբադին զգուշացրել է Արբիլին

Իրաքի վարչապետն այդ երկրի Քուրդստանի տարածքի պաշտոնատարներին զգուշացրել է, որ եթե այդ տարածքի անջատման հանրաքվեն Իրաքում խռովությունների պատճառ դառնա, դիմելու է ռազմական ուժի:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հեյդար Ալ-Էբադին շաբաթ օրը հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն անօրինական է: «Իրաքի Քուրդստանի պաշտոնատարներն առյուծի պոչի հետ են խաղում». ասել է նա:

Հունիսի 7-ին Մասըուդ Բարեզանիի ներկայությամբ գումարված նիստում, Իրաքի Քուրդստանի տարածքի որոշ կուսակցություններ իրենց համաձայնությունը տվեցին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքից Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի անցկացմանը, ինչը քննադատության արժանացավ Իրաքի կառավարության և տարբեր խմբերի, ինչպես նաև տարածաշրջանի ու աշխարհի երկրների կողմից: