Եգիպտոսի դատարանը հաստատել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72271-Եգիպտոսի_դատարանը_հաստատել_է_Մուրսիի_ցմահ_ազատազրկման_դատավճիռը
Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Կատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» պարբերականը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 18:10 Asia/Tehran
  • Եգիպտոսի դատարանը հաստատել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը

Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը հաստատել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել Կատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» պարբերականը:

Հաղորդվում է, որ դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվա:

Կատարի օգտին լրտեսության գործով մեղադրյալ է 11 մարդ:

1in.am/