Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը դեմ է Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72327-Իրաքի_ազգային_անվտանգության_նախարարական_խորհուրդը_դեմ_է_Իրաքի_Քուրդստանի_անջատման_հանրաքվեին
Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը միանշանակ դեմ է արտահայտվել Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կազմակերպմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 03:10 Asia/Tehran
  • Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը դեմ է Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեին

Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը միանշանակ դեմ է արտահայտվել Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կազմակերպմանը:

Բաղդադից Քուվեյթի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի կառավարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդը կիրակի օրը վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի գլխավորությամբ գումարված նիստում իր դեմ է արտահայտվել Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի կայացմանը և հայտարարել է, որ անօրինական լինելով, այն սպառնում է Իրաքի ազգային անվտանգությանն ու ժողովրդի միասնականությանը:

Իրաքի ազգային անվտանգության նախարարական խորհուրդն ընդգծելով երկրի միասնականությունն, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և բոլոր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու իր հստակ ու պարզ դիրքորոշումը: Խորհուրդը հայտարարել է, որ դեմ է Իրաքի և  իրաքցիների անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի:

Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեի գերագույն կոմիտեն կիրակի օրը հայտարարեց, որ Իրաքից այդ տարածքի անջատման հանրաքվեն կայանալու է հստակեցված թվականին (սեպտեմբերի 25):