Իրաքի Քուրդստանի հայրենակցական միությունը պատրաստակամություն է հայտնել հետաձգել հանրքվեն
Իրաքի Քուրդստանի հայրենակցական միությունը հայտարարել է.«Եթե հանրաքվեի անցակացման հարցով ուրիշ տարբերակ ճշտվի, մենք պատրաստ ենք հետաձգել դրա անցկացումը»:
Երեքշաբթի օրը, Իրաքի Սումերիա Նյուզ հեռուստատեսության հաղորդմամբ, Իրաքի Քուրդստանի հայրենակցական միության գլխավոր քարտուղարի օգնական Քուսրաթ Ռասուլն ասել է.«Եթե Իրաքից մասնատման հանրաքվեի անցկացման հարցով ուրիշ համոզիչ տարբերակ առաջարկվի, պատրաստ ենք զյն հետաձգել: Սակայն քանի դեռ այլ տարբերակ չլինի, նախատեսված հանրաքվեն չի հետաձգվելու»:
Այդուհանդերձ Իրաքի Ալ-Դոե կուսակցությունը մի հաղորդագրություն տարածելով իր ընդդիմությունն է հայտնել հանրաքվեի անցկացման վերաբերյալ:
Կուսակցության հաղորդագրության մեջ ասված է.«Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացման մասին որոշումը անհատական որոշում է և համաձայնեցված չէ քաղաքական գործըկերների հետ, ինչն Իրաքի քաղաքական դաշտի ապակայունացման, անվտանգության մտահոգությունների և անապահովության պատճառ է դարձել»: