Քիրքուքում ականապատ ավտոմեքենա է պայթել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72465-Քիրքուքում_ականապատ_ավտոմեքենա_է_պայթել
Իրաքի Քիրքուք քաղաքում որոտացել է հերթական պայթյունը, հայտնում է Դաշնային լրատվական գործակալությունը: Քրդական աշխարհազորային փեշմարգայի հրամանատարությունը հայտնում է, որ Քիրքուք բնակավայրում նոր պայթյուն է հնչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 15:02 Asia/Tehran
  • Քիրքուքում ականապատ ավտոմեքենա է պայթել

Իրաքի Քիրքուք քաղաքում որոտացել է հերթական պայթյունը, հայտնում է Դաշնային լրատվական գործակալությունը: Քրդական աշխարհազորային փեշմարգայի հրամանատարությունը հայտնում է, որ Քիրքուք բնակավայրում նոր պայթյուն է հնչել:

 

Զինվորականների տվյալներով՝  Իրաքյան Քուրդիստան նահանգի վարչական կենտրոնում պայթել է ական, որն ամրացված է եղել քաղաքացիական ավտոմեքենայի: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Սակայն տվյալ պահին ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչության համար:

Ավելի վաղ նշվում էր, որ շաբաթ օրը Քիրքուք քաղաքի Ադանա կենտրոնական շրջանում պայթել է ականապատ մեքենա: Պայթյունի ժամանակ զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, տասը մարդ ստացել է վնասվածքներ: Այս միջադեպերը քրդերը կապում են Բաղդադի և Էրբիլի միջև սկսված քաղաքական լարվածության հետ՝ կապված Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ:

orer.news