Բաղդադը երկրներին կոչ է անում հրաժարվել նավթային ոլորտում Էրբիլի հետ համագործակցությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72973-Բաղդադը_երկրներին_կոչ_է_անում_հրաժարվել_նավթային_ոլորտում_Էրբիլի_հետ_համագործակցությունից
Իրաքի կառավարությունը քրդական ինքնավարության իշխանություններից պահանջել է իր վերահսկողությանը փոխանցել շրջանի բոլոր սահմանապահ կետերը, իսկ արտասահմանյան երկրներից՝ նավթային ոլորտում դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 05:17 Asia/Tehran
  • Բաղդադը երկրներին կոչ է անում հրաժարվել նավթային ոլորտում Էրբիլի հետ համագործակցությունից

Իրաքի կառավարությունը քրդական ինքնավարության իշխանություններից պահանջել է իր վերահսկողությանը փոխանցել շրջանի բոլոր սահմանապահ կետերը, իսկ արտասահմանյան երկրներից՝ նավթային ոլորտում դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրաքի կառավարության ազգային անվտանգության հարցերով նիստից հետո հրապարակված հայտարարության համաձայն՝ «սահմանապահ կետերը մտնում են դաշնային կառավարության իրավասության ներքո, այնպես, ինչպես նավթը, Իրաքի Սահմանադրության համաձայն, համարվում է Իրաքի ամբողջ ժողովրդի հարստությունը»:

«Սրա հետ կապված Իրաքի կառավարությունը Քուրդիստանի շրջանից պահանջում է դաշնային կառավարությանը փոխանցել սահմանապահ բոլոր կետերը, որոնց թվում՝ օդանավակայանները, եւ հարեւան ու աշխարհի այլ երկրներից պահանջում է սահմանապահ անցումների եւ նավթի ոլորտներում համագործակցել բացառապես Իրաքի կառավարության հետ»,- նշված է կառավարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ շրջանը չի հետաձգի Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումը, չնայած գործադրվող ճնշմանը, եւ այն կանցկացնի նշանակված ժամկետում՝ սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում, որի անցկացման դեմ է քվեարկել խորհրդարանը: Իրաքի իշխանությունները համարում են, որ հանրաքվեն խախտում է երկրի Սահմանադրությունը, եւ պահանջում են այն չեղյալ համարել:

News.am