Իրաքն ու Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն
Սեպտեմբեր 25, 2017 17:58 Asia/Tehran
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ երկու երկրների սահմանային անցման գոտում լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին:
AP-ն հաղորդում է, որ Իրաքի պաշտպանության նախարարության հայտարարությունը հետեւեց Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից անմիջապես հետո, որին դեմ են Բաղդադն ու Անկարան:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական ներխուժմամբ սպառնացել էր Իրաքին` ընդգծելով, որ Անկարան չի ընդունի քրդական անկախությունը:
News.am
Պիտակ