Ամիր Աբդոլլահյան. Իրաքում քաղաքական բաց ստեղծելը նոր առիթ կստեղծի ահաբեկիչների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73137-Ամիր_Աբդոլլահյան._Իրաքում_քաղաքական_բաց_ստեղծելը_նոր_առիթ_կստեղծի_ահաբեկիչների_համար
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը մատնանշելով այն կետը, որ ահաբեկչության աճը տեղի է ունենում տարածաշրջանում խռովությունների ստեղծման պայմաններում, ասաց. «Իրաքից ներս ցանկացած տեսակի քաղաքական բաց և ճեղքվածք նոր առիթ կտրամադրի ահաբեկիչներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 04:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրաքում քաղաքական բաց ստեղծելը նոր առիթ կստեղծի ահաբեկիչների համար

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը մատնանշելով այն կետը, որ ահաբեկչության աճը տեղի է ունենում տարածաշրջանում խռովությունների ստեղծման պայմաններում, ասաց. «Իրաքից ներս ցանկացած տեսակի քաղաքական բաց և ճեղքվածք նոր առիթ կտրամադրի ահաբեկիչներին»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Թեհրանում Ֆրանսիայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Միշել Դ՛Քլոի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Անջատման հանրաքվե կազմակերպելու Իրաքի Քուրդստանի տարածքի իշխանությունների քայլը տարածաշրջանում անկայունության և ահաբեկչության աճի պատճառ կդառնա»:

Միշել Դ՛Քլոն   հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ Իրաքի Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվե անցկացնելը չի բխում այդ երկրի ժողովրդի շահերից: Նա հավելել է. «Իրաքի Քուրդստանի տարածքում անջատման հանրաքվեի կայացումը հանգեցնելու է տարածաշրջանում անապահովության տարածմանն ու ահաբեկչության աճին»:

Չնայած համաշխարհային հակառակությանը և Իրաքի կառավարության խիստ արձագանքին,  Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն այդ տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիի պնդմամբ տեղի ունեցավ: Բարեզանիի այդ քայլը ոտնահարում է Իրաքի սահմանադրությունը:

Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Փիշմերգե ուժերն Իրաքի Քուրդստանի տարածքի որոշ բաժինների բնակիչներին սպառնացել են, որ հանրաքվեին չմասնակցելու դեպքում բռնագաղթի կենթարկվեն: