Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում
Սեպտեմբեր 27, 2017 13:01 Asia/Tehran
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել են PKK-ին պատկանող զենքի պահեստ, ապաստարաններ և զինամթերք:
lratvakan.am
Պիտակ