Վերջնաժամկեի ավարտից առաջ Քուրդստանը ձգում է Իրաքի կառավարության հետ սկսել բանակցությունները
Այն բանից հետո, երբ Իրաքի կառավարությունը Քուրդստանի տարածաշրջանի համար վերջնաժամկետ նշանակեց երկրի հյուսիսային սահմաններն ու օդանավակայանները կենտրոնական կառավարությանը հանձնելու համար, այդ տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիը նիստ է գումարել և որոշել է նախքան վերջնաժամկետի ավարտը բանակցել Բաղդադի կառավարության հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քուրդստանի տեղական ինքնակառավարման մարմնի նիստում քննարկվել են կենտրոնական կառավարության և պառլամենտի որոշումները և ժողովի մասնակիցների ձայների մեծամասնության որոշում է ընդունվել նախքան վերջնաժամկետի ավարտը բանակցել կենտրոնական կառավարության հետ:
Սեպտեմբերի 26-ին, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադին Քուրդստանի տարածաշրջանի համար 72 ժամ վերջնաժամկետ է նշանակել սահմանային անցակետերը և օդանավակայանները կենտրոնական կառավարությանը հանձնելու համար:
Չորեքշաբթի օրը, Իրաքի պառլամենտը նույնպես կառավարությանը թույլատրել է Քուրդստանում Իրաքի քաղաքական իշխանության հաստատման համար կիրառել բոլոր տարբերակները, այդ թվում նաև ռազմական տարբերակը: