Քուրդիստանի վարչապետ. «Թուրքիան մեր դարպասն է դեպի արտաքին աշխարհ»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73267-Քուրդիստանի_վարչապետ._Թուրքիան_մեր_դարպասն_է_դեպի_արտաքին_աշխարհ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին անկախության հանրաքվեից հետո Թուրքիայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 09:06 Asia/Tehran
  • Քուրդիստանի վարչապետ. «Թուրքիան մեր դարպասն է դեպի արտաքին աշխարհ»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին անկախության հանրաքվեից հետո Թուրքիայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:

«Թուրքիան դեպի արտաքին աշխարհ բացվող մեր դարպասն է: Մենք ցանկանում ենք զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ» - ասել է Բարզանին:

Նրա խոսքով՝  նավթատար ուղու փականը Թուրքիայի ձեռքում է, սակայն Քուրդիստանն էլ  Թուրքիայի հետ հին պայմանագիր ունի և ներգրավված է նավթատար կառուցելու աշխատանքներում:

«Չենք ցանկանում, որ անկախության հանրաքվեն ընկալվի որպես սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ հին են և շարունակվելու են»,- նշել է վարչապետը:

Բարզանին հավելել է, որ սահմանները միանաշանակ չեն փոփոխվելու, դրանք կմնան այնպիսին, ինչպիսին կան:

«Մենք միտված ենք զարգացնել երկխոսությունը Թուրքիայի հետ: Չենք ցանկանում, որ անկախությունը տանի դեպի պատերազմ: Ուզում ենք Բաղդադի հետ երկխոսության միջոցով լուծում գտնել: Մենք տարածաշրջանային կայունությունն ապահովող գործոն ենք դառնալու», -ասել է Բարզանին:

 Ermenihaber.am