Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը»:
«Իրաքի ժողովուրդն է ընդունել այդ երկրի սահմանադրությունը և դրանում ոչ մի փոփոխություն չպետք է լինի».ասել է Հոսեյն Նաղավի Հոսեյնին:
Հոսեյնին հավելել է.«Հանրաքվեն հակասում է միջազգային սկզբունքներին ու օրենքներին և դեմ է Իրաքի սահմանադրությանը, որի օգտին քվեարկել է Իրաքի ողջ ժողովուրդը»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը նշել է, որ Քուրդիստանը Իրաքի տարածքի մի մասն է: .«Իրաքի սահմանադրություն ընդունվել է այն ժամանակ, երբ այդ երկրում ապրել են քրդերը և արաբները և երկրների ներքին կառուցվածքում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի տվյալ երկրի սահմանադրության շրջանակում». ասել է նա: