Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73441-Իրաքի_Քուրդիստանի_անջատման_հանրաքվեն_դեմ_է_այդ_երկրի_սահմանադրությանը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 12:26 Asia/Tehran
  • Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է.«Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը»:

«Իրաքի ժողովուրդն է ընդունել այդ երկրի սահմանադրությունը և դրանում ոչ մի փոփոխություն չպետք է լինի».ասել է Հոսեյն Նաղավի Հոսեյնին:

 Հոսեյնին հավելել է.«Հանրաքվեն հակասում է միջազգային սկզբունքներին ու օրենքներին և դեմ է Իրաքի սահմանադրությանը, որի օգտին քվեարկել է Իրաքի ողջ ժողովուրդը»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը նշել է, որ Քուրդիստանը Իրաքի տարածքի մի մասն է: .«Իրաքի սահմանադրություն ընդունվել է այն ժամանակ, երբ այդ երկրում ապրել են քրդերը և արաբները և երկրների ներքին կառուցվածքում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի տվյալ երկրի սահմանադրության շրջանակում». ասել է նա: