Իրաքի Քուրդիստանի խորհրդարանն ընդունել է Այաթոլլահ Սիսթանիի նախաձեռնությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73471-Իրաքի_Քուրդիստանի_խորհրդարանն_ընդունել_է_Այաթոլլահ_Սիսթանիի_նախաձեռնությունը
Իրաքի Քուրդիստանի խորհրդարանն ընդունել է հանրաքվեի կապակցությամբ Այաթոլլահ Սիսթանիի նախաձեռնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 14:37 Asia/Tehran
  • Իրաքի Քուրդիստանի խորհրդարանն ընդունել է Այաթոլլահ Սիսթանիի նախաձեռնությունը

Իրաքի Քուրդիստանի խորհրդարանն ընդունել է հանրաքվեի կապակցությամբ Այաթոլլահ Սիսթանիի նախաձեռնությունը:

Իրաքի շիաների ավագ հոգևորական Այաթոլլահ Սիսթանին, ուրբաթ օրը Քերբելայում առաջարկել է Սահմանադրությունն ընդունել որպես տարաձայնությունների կարգավորման հիմք և արդյունքի չհասնելու դեպքում, ոույլ ըալ, որ վերջնական վճիռն ընդունի Սահմանադրական դատարանը:

ԻՌՆԱ գործակալությունը շաբաթ օրվա հաղորդմամբ, Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ խորհրդարանը ողջունում է իրավիճակը մեղմելու համար շիաների ավագ հոգևորական Այաթոլլահ Սիսթանի նախաձեռնությունը  և քրդերի իրավունքները հարգելու նրա կոչը:

Իրաքի վարչապետի գրասենյակը մի հաղորդագրություն տարածելով, ողջունել է տարաձայնությունների կարգավորման համար երկրի Սահմանադրական դատարանի վճիռն օրինական համարելու առաջարկը:

Ավելի վաղ, Այաթոլլահ Սիսթանին ցավ էր հայտնել Իրաքի մասնատմանն ուղղված ջանքերի համար և բոլոր կողմերին կոչ էր արել հարգել Սահմանադրությունը: