Հորդանանի հետ սահմանին Սիրիայի բանակային և Դիմադրության ուժերի արձանագրած հաղթանակը
Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները , Հորդանանի հետ այդ երկրի սահմանին ահաբեկիչների ու զինված խմբերից ազատագրել են մի քանի շրջաններ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահին կից պատերազմի քարոզչության շտաբը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի բանակը և նրա դաշնակիցներն իրենց ձեռքն են վերցրել Հորդանանի և Սիրիայի սահմանագծի 9 շրջանների վերահսկողությունն, ՝ ամրապնդելով Սիրիայի հարավային սահմանին իրենց դիրքերը:
Լիբանանի Հեզբոլլահի շտաբի հաղորդագրության մեջ նշված է.«Այդ շրջանները գտնվում են Դամասկոսի հարավ-արևելյան արվարձանային կողմերում: Հորդանանի հետ սահմանին Սիրիայի բանակային և Դիմադրության ուժերի հարձակումների արդյունքում, սպանվել ու վիրավորվել են մի խումբ ահաբեկիչներ:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից երեք տարի պաշարումից հետո, 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Սիրիայի բանակի և Դիմադրության ուժերի քաղաք մտնելով, ճեղքվել է քաղաքի պաշարումը: