Սիրիա.«Միջազգային հանրությունը ահաբեկչության դեմ պայքարելու վճռակամություն չունի»
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Սիրիայի ժողովրդին յոթ տարի շարունակ ահաբեկչության պատճառած տառապանքները վկայում են այն մասին, որ միջազգային հանրության ազդեցիկ ու հզոր հատվածը նպատակ չունի պայքարել ահաբեկչության դեմ»:
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իրավական կոմիտեի նիստում, Բաշշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարը իրական քաղաքական կամք է պահանջում»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Արտասահմանցի ահաբեկիչները սովորական մարդիկ էին, որոնք նավթադոլարներ են ստացել վահաբիականություն, ահաբեկչություն ու բռնություն տարածելու համար»:
Նա նշել է, որ հատկապես Եվրամիությունում կան շատ պետություններ, որոնք հետևել են հասարակության անվտանգության համար վտանգավոր անձանց և իրենց քաղաքական շահերից ելնելով, չարաշահում են վտանգավոր այս մարդկանց և նրանց գործուղում են Իրաք ու Սիրիա, որպեսզի թե այդպիսով տարածեն ահաբեկչությունը և թե արևմյան հասարակություններն ազատվեն նրանց ներկայությունից:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«Արտասահմանցի ահաբեկիչները որոշ պետությունների դյուրություններով և հազարավոր անձնագրերով ու տուրիստական վիզաներով մուտք են գործել Իրաքի և Սիրիայի հարևան երկրներ»: