Իրաքյան Ալ-Հուվեյջա քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է ԻԼԻՊ-ից
Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի հրամանատարությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է Քերքուք նահանգի Ալ Հուվեյջա քաղաքը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրվելու մասին:
Ինչպես հաղորդում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը, Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերն Ալ-Հուվեյջա քաղաքում իրենց ամբողջական վերահսկողության տակ են առել ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների վերջին կետը և մի քանի ուղղյություններով մաքրագործում են այդ տարածքը:
«Հաշդ Ալ-Շաաբի»-ի ուժերն այսօր առավոտյան ծավալուն գործողություններ սկսեցին Ալ -Հուվեյջայի կենտրոնական հատվածն ազատագրելու համար:
Իրաքյան ուժերը Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի վերահսկողությունից ազատագրել են տասնյակ գյուղեր ու մի քանի շրջաններ ծանր վնասներ պատճառելով նրանց:
Իրաքի հյուսիսային Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման գործողությունները մեկնարկել են 2017 թվականի սեպտեմբերի 21-ին` այդ երկրի բանակի և «Հաշդ Ալ-Շաաբի»-ի ուժերի մասնակցությամբ:
Իրաքի հյուսիսում գտնվող Քերքուք նահանգի գլխավոր քաղաքներից համարվող Ալ-Հույվեյջան 2014 թվականի հունիսին բռնազավթվել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից: