Իրաքյան Ալ-Հուվեյջա քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է ԻԼԻՊ-ից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73833-Իրաքյան_Ալ_Հուվեյջա_քաղաքն_ամբողջությամբ_ազատագրվել_է_ԻԼԻՊ_ից
Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի հրամանատարությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է Քերքուք նահանգի Ալ Հուվեյջա քաղաքը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 15:05 Asia/Tehran
  • Իրաքյան Ալ-Հուվեյջա  քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է ԻԼԻՊ-ից

Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի հրամանատարությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է Քերքուք նահանգի Ալ Հուվեյջա քաղաքը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատագրվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Ալ Ալամ» հեռուստաընկերությունը, Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերն  Ալ-Հուվեյջա քաղաքում իրենց ամբողջական վերահսկողության տակ են առել   ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների վերջին կետը և մի քանի ուղղյություններով մաքրագործում են այդ տարածքը:

«Հաշդ Ալ-Շաաբի»-ի ուժերն այսօր առավոտյան ծավալուն գործողություններ  սկսեցին Ալ -Հուվեյջայի կենտրոնական հատվածն ազատագրելու համար:

Իրաքյան ուժերը Ալ-Հուվեյջա քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի վերահսկողությունից ազատագրել են տասնյակ գյուղեր ու մի քանի շրջաններ ծանր վնասներ  պատճառելով նրանց: 

Իրաքի հյուսիսային Ալ-Հուվեյջա  քաղաքի ազատագրման գործողությունները մեկնարկել են 2017 թվականի սեպտեմբերի 21-ին`  այդ երկրի բանակի և  «Հաշդ Ալ-Շաաբի»-ի ուժերի մասնակցությամբ: 

Իրաքի հյուսիսում գտնվող Քերքուք նահանգի գլխավոր քաղաքներից համարվող Ալ-Հույվեյջան 2014 թվականի հունիսին բռնազավթվել էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից: