Բաղդադի քայլերը` Քուրդստանի տարածքներում սահմանային անցակետերը վերահսկելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73875-Բաղդադի_քայլերը_Քուրդստանի_տարածքներում_սահմանային_անցակետերը_վերահսկելու_համար
Իրաքի սահմանային անցակետերի հատուկ հանձնաժողովը հայտարարել է.«Սահմանային անցակետերի վերահսկողության հարցում Բաղդադի կենտրոնական կառավարության որոշումն իրագործելու համար գործողություների թիմ ենք ձևավորել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 07:37 Asia/Tehran
  • Բաղդադի քայլերը` Քուրդստանի տարածքներում սահմանային անցակետերը վերահսկելու համար

Իրաքի սահմանային անցակետերի հատուկ հանձնաժողովը հայտարարել է.«Սահմանային անցակետերի վերահսկողության հարցում Բաղդադի կենտրոնական կառավարության որոշումն իրագործելու համար գործողություների թիմ ենք ձևավորել»:

Հղում անելով Իրաքի անելով Ալ-Մաալումե գործակալությանը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Իրաքի սահմանային անցակետերի հատուկ հանձնաժողովի հրամանատար Սամի Սուդանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի ու հարևան բոլոր երկրների սահնամային անցակետերը անցնելու են Իրաքի կենտրոնական կառավարության հսկոության տակ:

Սուդանիի խոսքերով, Բաղդադի կողմից արված անհրաժեշտ քայլերից հետո, Իրանի հետ «Հաջ Օմրան», «Փարվիզ Խան» ու «Բաշմախ» և Թուրքիայի հետ «Իբրահիմ Ալ-Խալաիլ» սահմանային անցակետերը անցնելու են Իրաքի կենտրոնական կառավարության հսկողության տակ:

Հաղորդման համաձայն` այս որոշման մեջ  ներառվում է նաև Իրաքի Քուրդստանի ոչ պաշտոնական սահմանային անցակետերի փակման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: