Սիրիայի բանակի նվաճումները ՝ Դեյր Էլ-Զորում
Սիրիայի զինված ուժերն ԻԼԻՊ-ից հետ են վերցրել Դեյր Էլ-Զորի Ալ-Արաֆի թաղամասը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ երկրի զինված ուժերը երեքշաբթի օրն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շրջափսկումից ազատագրել են դեպի Դեյր Էլ-Զորի Հաթլա գյուղ տանող շրջանները:
Սիրիայի բանակային զորամիավորները երկուշաբթի օրն ազատագրել են Եփրատի արևելյան կողմի Հաթլա գյուղը:
Հոմս, Համա և Դեյր Էլ-Զոր նահանգներում ահաբեկիչների դիրքերի դեմ գործողությունները համարվում են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ Սիրիայի բանակի օպերացիայի մի մասը:
Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները Դիմադրության առանցքում ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավում Հորդանանի հետ սահմանամերձ տարածքները :