Իրաքի անվտանգության ուժերը շուտով Քերքուք են մտնելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74427-Իրաքի_անվտանգության_ուժերը_շուտով_Քերքուք_են_մտնելու
Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտարարել է, որ Իրաքի կենտրոնական իշխանությանը կից անվտանգության ուժերը մոտ ապագայում Քերքուք են մտնելու ՝ քաղաքում անվտանգություն հաստատելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 13:39 Asia/Tehran
  • Իրաքի անվտանգության ուժերը շուտով Քերքուք են մտնելու

Իրաքի անվտանգության մի աղբյուր հայտարարել է, որ Իրաքի կենտրոնական իշխանությանը կից անվտանգության ուժերը մոտ ապագայում Քերքուք են մտնելու ՝ քաղաքում անվտանգություն հաստատելու նպատակով:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում, Իրաքի անվտանգության աղբյուրը հաղորդել է.«Իրաքի բանակի հրամանատարների Քերքուք մուտքի հստակ թվականը հայտարարվելու է շուտով»:

Ըստ աղբյուրի, այդ քայլը կատարվում է Իրաքի Քուրդիստանի տարածքի հետ հակամարտելի շրջաններում իշխանության հաստատման նպատակով Իրաքի կենտրոնական կառավարության ջանքերի շրջանակում:

Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվեի անցկացումից առաջ,  կենտրոնական կառավարությունը Արբիլի պատասխանատուներից պահանջել է հեռանալ Քերքուքից : Թեև դա չի ընդգրկվում Իրաքի Քուրդիստանի սահմանային գծում, սակայն Արբիլը դեմ գնալով երկրի սահմանադրությանը, այդ տարածքում ևս անջատման հանրաքվե անցկացրեց: