Իրաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74475-Իրաքում_պայթյուն_է_որոտացել._կան_զոհեր_և_վիրավորներ
Իրաքի Անբար նահանգի արևելյան հատվածում ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել է, 15-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է Iraqi News պարբերականը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 07:12 Asia/Tehran
  • Իրաքում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Իրաքի Անբար նահանգի արևելյան հատվածում ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել է, 15-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է Iraqi News պարբերականը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

«Իրաքի Հիթ քաղաքում գտնվող Ալ Դավար շրջանի սրճարաններից մեկում մահապարտի գոտով ահաբեկիչը հարձակում է իրականացրել, որի հետևանքով 7 մարդ զոհվել է, 15-ը` վիրավորվել», - հայտարարել է Իրաքի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Սաադ Մանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մահապարտ ահաբեկիչները երեք պայթուցիկ են գործի դրել, որոնցից մեկը շուկայի մուտքի մոտ, երկուսը` ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Արդյունքում 9 մարդ զոհվել էր, 10-ը` վիրավորվել:

Ankakh.com