Իրաքի ՆԳՆ.«Անվտանգության ուժերը կշարունակեն մնալ Քերքուքում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74995-Իրաքի_ՆԳՆ._Անվտանգության_ուժերը_կշարունակեն_մնալ_Քերքուքում
Զգուշացնելով Քերքուք նահանգի իրադարձությունների վերաբերյալ որոշ լրատվամիջոցների ապատեղեկատվության կապակցությամբ, Իրաքի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի անվտանգության ուժերը մնալու են Քերքուք նահանգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 13:26 Asia/Tehran
  • Իրաքի ՆԳՆ.«Անվտանգության ուժերը կշարունակեն մնալ Քերքուքում»

Զգուշացնելով Քերքուք նահանգի իրադարձությունների վերաբերյալ որոշ լրատվամիջոցների ապատեղեկատվության կապակցությամբ, Իրաքի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի անվտանգության ուժերը մնալու են Քերքուք նահանգում:

Իրաքի Ներքին գործերի նախարարի տեղեկատվական հարցերով խորհրդական՝ Աբդոլվահաբ Ալ Թային այսօր մի հաղորդագրություն է հրապարակել, որում նշել է.«Իրաքի անվտանգության ուժերը ներկայումս տեղակայված են իրենց ռազմաբազաներում և չեն նահանջել Քերքուք նահանգից»:

«Իրաքի ժողովրդի հարստությունները գտնվում են անվտանգության ուժերի հուսալի ձեռքերում և առանց բացառության այս ուժերի ներկայությունն ուղղված է բոլոր շրջաններում անվտանգության հաստատմանը: Իրաքցիների կյանքի ու գույքի պաշտպանմանն ուղղված  վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հրամաններն էլ լիովին իրականացվում են». ասված է Ալ Թայիի հաղորդագրության մեջ:

«Այն ինչ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են զուր փորձեր են Իրաքի ժողովրդի մոտ խուճապ ու վախ առաջացնելու համար». ընդգծել է Ալ Թային:

Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարությունը հոկտեմբերի 18-ին հրապարակել է հաղորդագրություն, որով պահանջել է կասեցնել «Քրդստան 24» և «Ռուդաու» քրդական հեռուստաալիքների  հեռարձակումը, վերջիններիս մեղադրելով հանրային կարծիքը խուճապի մատնելու մեջ: