Սիրիայի տարածքի 92,6%-ն ազատագրված է ահաբեկիչներից. ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ
Հոկտեմբեր 20, 2017 13:28 Asia/Tehran
Սիրիայի արաբական հանրապետության տարածքի 92,6%-ն արդեն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ի հաղորդած տվյալներին:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ սիրիական բանակը Դեր Զորում իր ենթակայության տակ է առել արդեն տարածքի շուրջ 85 տոկոսը և որ սպասվում է, որ առաջիկա օրերին քաղաքն ամբողջությամբ կազատագրվի «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորումից: Ճեղքելով ահաբեկչական շրջափակումը՝ բանակին հաջողվել էր գրավել նաև Դեր Զորի ռազմական օդանավակայանը:
tert.am
Պիտակ