Հայտարարվեց Ռաքքայի ապագա ճակատագրի մասին Սիրիայի քրդերի դիրքորոշումը
Սիրիայի Դեմոկրտական միություն կուսակցության ուժերն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ Ռաքքան Սիրիայի տարածքի մի բաժինն է:
«Բաղդադ Ալ-Յում» լրատվական ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, Սիրիայի Դեմոկրտական միություն կուսակցության ուժերի հաղորդագրության մեջ ասված է, որ Ռաքքայի բնակիչներն այս նահանգի ապագա ճակատագիրը կերտելու են ժողովրդավարական ու դաշնային Սիրիայի կազմում:
Հաղորդումները վկայում են, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի բռնազավթումից ազատագրվելուց հետո, Ռաքքաի ապագա ճակատագիրը փոխկապակցվել է Սիրիայի հյուսիսում ինքնավար տարածքներ ստեղծելու քրդերի ծրագրին:
Ավելի վաղ, Սիրիայի հյուսիսային Ռաքքաից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեպի այդ երկրի արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր հեռանալու գործընթացը սկսվելուց հետո, Ռաքքաի նահանգապետարանի խորհրդի տեղակալն ընդգծել էր. «Դամասկոսը թույլ չի տա, որ այս նահանգը բռնազավթվի»:
Սիրիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Օմար Օսին հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում քրդերը մեծ հաղթանակներ են արձանագրել ու չպիտի ԱՄՆ-ի հետևորդը դառնան: