Իրաքի դատարանը վաղը կհրապարակի Բարզանիին դատարան կանչելու որոշումը
Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է.«Հոկտեմբերի 22-ին դատարանը կհրապարակի Քրդստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանիի դատարան կանչվելու որոշումը: Այս մասին հաղորդել է Ալ Ալամ հեռուստաընկերությունը, հղում կատարելով «Ալ-Սումերիա Նյուզ»ին:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ալիե Նասիֆն ասել է.«Դատական մարմինը կոչնագիրը հրապարակում է Մասուդ Բարզանիի դեմ հարուցված 55 գործերի հիմամբ, որոնք վերաբերում են հանրաքվեի անցկացմանը, երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքին , նավթի մաքսանենգմանը և վարչական խախտումներին ու այլ օրինազանցություններին»:
Իրաքի խորհրդարանի պատգամավորն ավելի վաղ ասել էր.«Հայցեր են ներկայացվել Մասուդ Բարզանիի դեմ երկրի անվտանգության, անկախության և միասնության դեմ գործած հանցանքների պատճառով»:
Իրաքի դատական գերագույն խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ Մասուդ Բարզանիի տեղակալ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման հրաման է արձակել այն պատճառով ,որ նա վերջերս անվտանգության ուժերին անվանել է «օկուպանտ»: