Բարեզանիի ուժերը հրետանային հարձակում են իրականացրել Իրաքի բանակի դեմ
Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիին կապված ուժերը հրասանդային ու հրետանային հարձակման թիրախ դարձրին այդ երկրի պետական ուժերի դիրքերը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս հարձակումները շաբաթ գիշեր իրականացվեցին Ալթուն Քուփրիին մերձակա «Փարդե»-ի տարածքում:
Ալթուն Քուփրին Քերքուք նահանգի ամենահյուսիսային տարածքն է: Բարեզանիի տարրերն ուրբաթ օրը նույնպես Գերմանիայում արտադրված հրթիռներով հարվածեցին Իրաքի բանակի դիրքերը: Այս հարձակումների ընթացքում սպանվեցին ու վիրավորվեցին Իրաքի բանակի մի քանի զորայիններ:
Գերմանիան այդ հրթիռները քրդական ուժերին տրամադրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի նպատակով:
Իրաքի Քուրդիստանի տարածքի փիշմերգե ուժերը 2014 թվականի հունիսին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ բախման մեջ մտնելուց հետո իրենց վերահսկողության տակ առան Քերքուք նահանգի որոշ բաժինները: Իրաքյան համատեղ ուժերը հոկտեմբերի 15-ին անօրինական ներկայության պատճառով փիշմերգե ուժերին պարտադրեցին նահանջել Քերքուք նավթառատ նահանգից, ինչպես նաև Նեյնավա և Դիալե նահանգներից: