ԱՄՆ-ն և կոալիցիան ռմբակոծել են Ռաքքան
Միջազգային կոալիցիան և ԱՄՆ-ն ռմբակոծել են սիրիական Ռաքքան, ինչպես գերմանական Դրեզդեն քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գրեթե ջնջելով քաղաքը երկրի երեսից և սպանելով մի քանի հազար խաղաղ բնակիչ:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Tert.am-ը:
Կոնաշենկովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են Ռաքքային միջոցներ տրամադրել՝ հրաժարվելով Սիրիայի այլ շրջաններին տրամադրվող մարդասիրական օգնությունից:
«Այժմ Վաշինգտոնը, Փարիզը և Բեռլինը հայտարարում են միլիոնավոր դոլարների և եվրոյի շտապ հատկացման մասին քաղաքում խաղաղ կյանքի վերականգնման համար, մինչդեռ իրականում նրանք ձգտում են «հնարավորինս շուտ վերացնել ԻՊ-ից «ազատագրվող» հազարավոր մարդկանց Ռաքքայի ավերակների տակ թաղած ԱՄՆ-ի և կոալիցիայի ավիացիոն ուժերի բարբարոսական ռմբակոծությունների հետքերը»,- ասել է Կոնաշենկովը:
lratvakan.am