Սիրիացի պաշտոնյա. «Սիրիայի բանակը պետք է մուտք գործի Ռաքքա»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75170-Սիրիացի_պաշտոնյա._Սիրիայի_բանակը_պետք_է_մուտք_գործի_Ռաքքա
Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը միայն այն ժամանակ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքն ազատագրված կհամարի, երբ բանակը մտնի այդ քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 13:16 Asia/Tehran
  • Սիրիացի պաշտոնյա. «Սիրիայի բանակը պետք է մուտք գործի Ռաքքա»

Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը միայն այն ժամանակ Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքն ազատագրված կհամարի, երբ բանակը մտնի այդ քաղաք:

Ռաքքա նահանգի կենտրոն և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հիմնական ու կենտրոնական հենակետը համարվող Ռաքքա քաղաքը, հոկտեմբերի 17-ին անցավ սիրիացի քուրդ ուժերի լիարժեք վերահսկողության տակ:

Սիրիայի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Ռամզ Թարջոմանը երկուշաբթի օրը «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Սիրիայի կառավարությունն ազատագրված է համարում միայն այն տարածքները, որտեղ մուտք են գործել բանակի ուժերն ու դրա շենքերի վրա ծածանվում է երկրի ազգային դրոշը»:

«Ռաքքայից ԻԼԻՊ-ի անդամների հեռացումը դրական է, սակայն անհրաժեշտ է, որ Սիրիայի ուժերն այդ քաղաք մուտք գործեն և այդտեղից հեռանան ԻԼԻՊ-ը և  ահաբեկչական մյուս խմբերը»,-հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարարը:

Սիրիայի տեղեկատվության նախարարը Թուրքիայի զինվորական ուժերի Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ մտնելը, ինչպես նաև «Ալ-Թանֆ»-ում սահմանային այլ տարածքներում ամերիկացի զորայինների ներկայությունը համարում է բացահայտ ոտնձգություն, որը ոտնահարում է Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու միջազգային օրենքները և դուրս է  Աստանայի նստաշրջանում ձեռք բերված համաձայնությունների շրջանակից»: