Նախապատրաստվում Է Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կկայանա նոյեմբերի 7¬ի եւ 10¬ի միջեւ ընկած ժամանակահատվածում, ստույգ ժամկետը դեռ չի որոշվել:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ասորի քաղաքական գործիչ եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) քաղաքական թեւի անդամ Վայիլ Միրզան, որը կոնգրեսին մասնակցելու հրավեր Է ստացել: «Հմեյմիմում կոնգրեսը նախնական կարգով նշանակված Էր հոկտեմբերի 29ին, բայց հետաձգվել Է հաջորդ ամիս՝ նոյեմբերի 7ի եւ 10ի միջեւ ընկած ժամանակաշրջանում, ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել»,հայտնել Է Միրզան, որը «Սիրիայի դեմոկրատական խորհրդում» ներկայացնում Է Ասորական դեմոկրատական կուսակցությունը: Սիրիայի ժողովուրդների կոնգրեսին հրավիրված են Սիրիայի տարբեր համայնքների 1500 ներկայացուցիչներ: Միրզան հավելել Է, որ կոնգրեսի օրակարգը դեռեւս մշակված չԷ: Նրա խոսքով՝ կոնգրեսի անցկացման երաշխավոր Է հանդես գալիս Ռուսաստանը, իսկ ընդհանուր նպատակ Է հայտարարված ազգային հաշտեցումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր Սիրիայի ժողովուրդների կոնգրես ստեղծելու գաղափարի մասին: ՌԴ նախագահի խոսքով, դա կարող Է կարեւոր քայլ դառնալ քաղաքական կարգավորման ճանապարհին, հնարավոր Է նաեւ երկրի նոր սահմանադրության նախապատրաստումը: Ենթադրվում Է, որ կոնգրեսին կմասնակցեն Սիրիայի բոլոր Էթնիկ եւ կրոնական խմբերը, կառավարությունը եւ ընդդիմությունը:
Armenpress.am