Իրաքի ԱԳ նախարար .«Չենք դադարեցնելու քրդերի հետ բանակցությունը»
Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաաֆարին տեղեկացրել է այդ երկրի քրդերի հետ Բաղդադի կառավարության բանակցությունների շարունակման մասին:
Ըստ «Ֆարս» գործակալության հաղորդման՝ չորեքշաբթի օրը Ջաաֆարին հայտարարել է.«Բաղդադը չի դադարեցնելու Իրաքի քրդերի հետ բանակցությունը: Սահմանադրությունն արգելում է այն ամենն ինչը կարող է վտանգել երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ի հետևումն Իրաքի Քրդստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանիի կողմից տարածքում անջատման հանրաքվեի անցկացման, իրաքյան քրդական կուսակցությունները պահանջել էին չեղարկել տարածքի ղեկավարության պաշտոնը և նրա լիազորությունները հանձնել տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Տարաձայնությունները վերացնելու նպատակով Բաղդադի կառավարության հետ բանակցություններ սկսելու համար Իրաքի Քրդստանի տարածքի պատասխանատուների վրա ճնշումները մեծանալով, տարածքի ինքնակառավարման վարչությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել: