Շահագործման է հանձնվել Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա երկաթգիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75505-Շահագործման_է_հանձնվել_Ադրբեջան_Վրաստան_Թուրքիա_երկաթգիծը
Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությունը: Այդ ճանապարհով, շրջանցելով Ռուսաստանին, ապրանքափոխանակումը շատ կարճ ժամանակում է իրականացվելու Չինաստանի ու եվրոպայի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 08:12 Asia/Tehran
  • Շահագործման է հանձնվել Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա երկաթգիծը

Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությունը: Այդ ճանապարհով, շրջանցելով Ռուսաստանին, ապրանքափոխանակումը շատ կարճ ժամանակում է իրականացվելու Չինաստանի ու եվրոպայի միջև:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը Եվրոպան և Ասիան կապող ամենակարճ ու վստահելի ճանապարհն է»,-ասել է Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը:

Այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել Եվրամիությունը, որտեղ նշված է, թե այդ երկաթգծի շահագործումը կարևոր քայլ է Մետաքսի ավանդական տրանսպորտ իրականացնելու կապակցությամբ:

Ակնկալվում է, որ ավելի քան մեկ միլիարդ եվրոյով կառուցված այս երկաթգգծի ճանապարհով, տարեկան մոտ հինգ միլիոն տոննա բեռնափոխադրում իրականացվի և այդպիսով Բաքուն ու Անկարան ավելի սերտ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ: