Սիրիայում 6 Ту-22М3 ինքնաթիռներ ռմբակոծել են ահաբեկիչների օբյեկտները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75580-Սիրիայում_6_Ту_22М3_ինքնաթիռներ_ռմբակոծել_են_ահաբեկիչների_օբյեկտները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանից հայտնել են, որ 6 Ту-22М3 ռմբակոծիչներ Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգում հարվածներ են հասցրել ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 15:56 Asia/Tehran
  • Սիրիայում 6 Ту-22М3 ինքնաթիռներ ռմբակոծել են ահաբեկիչների օբյեկտները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանից հայտնել են, որ 6 Ту-22М3 ռմբակոծիչներ Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգում հարվածներ են հասցրել ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

«Վեց Ту-22М3 հեռահար ռմբակոծիչ` թռիչք իրականացնելով Ռուսաստանի տարածքից, անցնելով Իրանի և Իրաքի տարածքով խմբային օդային հարված են հասցրել Դեյր Էզ Զոր նահանգի Աբու Քեմալ քաղաքի շրջանում ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը: Հաղորդվել է, որ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով հաստատվել է բոլոր թիրախների ոչնչացումը:

Ankakh.com